Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վիեննայում հանդիպել են Նալբանդյանը և Լավրովը

Վիեննայում հանդիպել են Նալբանդյանը և Լավրովը
09.12.2017 | 01:00

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նրանք քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ